Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է. Փաշինյան

Feb 08, 2018 Comments Off on Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է. Փաշինյան

ԱԺ-ում այսօր սկսվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրենքի նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ոչ թե ինստիտուտների, այլ անձների մասին են հիմա խոսում:

«2015-ին դրա անհրաժեշտությունը չկար, երբ նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը մտածում էր, որ այդ սուպեր վարչապետն ինքն էր լինելու, Սերժ Սարգսյանն էլ ասում էր՝ դե թող Հովիկ Աբրահամյանը տենց մտածի։ Հետո իրավիճակը փոխվեց։ Սերժ Սարգսյանը հրավիրեց Կարեն Կարապետյանին, ասեց՝ Կարեն ջան, դե հիմա ես հայտարարել եմ՝ չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, ուզում եմ իշխանությունը քեզ ժառանգեմ։ Կարեն Կարապետյանն էլ ասեց՝ եղավ, ուրեմն ես կլինեմ էդ սուպեր վարչապետը։ Հիմա եկել է փոխանցելու պահն, ասում են՝ Կարեն ջան, ոնց որ Գալուստ Գրիգորիչը, ֆրակցիան, այս մեկը, այն մյուսը դեմ են, ու ստացվել է իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը չորով պետք է «քցի» Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով։ Հիմա որ «քցելու» պրոցեսը մեղմվի՝ մի հատ «պաաշրիծելնի պրիզ»՝ առաջին փոխվարչապետ։ Սահմանադրության մասին ենք խոսում, բայց սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արդյունքում ստացվում է, որ ժողովուրդը ևս խաբված է դուրս գալիս, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնում իշխանության. «Հիմա, որպեսզի ժողովրդի հարցն էլ լուծի, մի պաաշերիտլնիյ պրիզ էլ նրան պետք է տա ու բերել է Բրիտանիայի սիրուն, պուպուշ դեսպանին, որ սենց արանքում մյուս հարցերը լուծեն: Հիմա, Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը հընթացս կսկի լուրջ վերաբերվել երկրի, կառավարման հարցերին ու դրա համար ասում է, դավայ, թեւերը կտրեք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: