Կայացել է Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Feb 08, 2018 Comments Off on Կայացել է Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Միքայել Նահապետյանը Միխայիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի  թարգմանիչն է։ Նա երկար ժամանակ փնտրել է տարածք, որտեղ կկայանար  գրքի շնորհանդեսը և վաճառքը։  Յանկի փաբի տնօրենը համաձայնվել է հարթակ տրամադրել։

Երեկ երեկոյան կայացած շնորհանդեսից հետո, թարգմանիչը գրել է իր էջում.

Սիրելի ընկերնե՛ր, շնորհակալ եմ «Ուժերի զարթոնք» գրքի վերջապես կայացած շնորհանդեսին մասնակցելու համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ հպարտ եմ, ձեզ հետ, միևնույն հասարակության մասը լինելու կապակցությամբ։ Լցված եմ դրական էներգիայով ու առաջ շարժվելու նոր ուժերով։ Շնորհակալ եմ։

 

Ցանկացողները կարող են գնել գիրքը Choose your book​ օն լայն գրախանութից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: