Կարախանյանը վստահ է՝ ՀՀԿ-ում իրեն «կախաղանի» չեն բարձրացնի

Feb 08, 2018 Comments Off on Կարախանյանը վստահ է՝ ՀՀԿ-ում իրեն «կախաղանի» չեն բարձրացնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր համարձակ մտքերի համար, որ ասել էիք, թե Արմեն Սարգսյանը կապ ունի մասոնների հետ, նկատողության չարժանացա՞ք հայրենի կուսակցության կողմից, հարցրինք Վազգեն Կարախանյանին: «Չէ, եղան առանձին մարդիկ, որ ասացին` լրիվ համաձայն են ինձ հետ, եղան մարդիկ, որ ասացին` ասելիք ունեիր, կուսակցության ներսում ասեիր եւ ոչ թե մամուլում, ու ես հիշեցի Վանոյի միտքը, երբ 90-ականներին կրկին մասոնների թեման արդիական էր, ասել էր` լուրջ բաներից խոսեք` էս 29 հազար կմ-ն պահելու մասին, ոչ թե ժիդո-մասոնությունից»:

Իսկ հնարավո՞ր է առաջիկա ԳՄ նիստում Ձեզ «կախաղան» բարձրացնեն: «Ինձ «կախաղան» հանել են 70-ականներին, երբ ՊԱԿ-ի քննիչներից մեկն ասաց․ «ՊԱԿ-ում կարծիք կա, որ Աստված քեզ պահպանում է, էս անգամ էլ ոնց որ պահպանեց»… էս անգամ էլ, կարծում եմ, կպահպանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: