Իսկ ինչո՞ւ պետք է նստացույց անենք.Մարուքյան

Feb 06, 2018 Comments Off on Իսկ ինչո՞ւ պետք է նստացույց անենք.Մարուքյան

««Ելք»-ը մարդկանց փողոց էր հրավիրել իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով,այլ ոչ թե պայմանով  , որ տուն չեն գնալու:   Դուք Ելք դաշինքի հայտարարությունների մեջ լսե՞լ եք, որ մարդկանց կանչում են հանրահավաքի, որ այլեւս նրանք տուն չեն գնալու”,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այսքանով շարունակվում է այն, ինչ սկսվել է: Իսկ ինչո՞ւ պետք է նստացույց անենք: Ինձ հարց էին տալիս՝ կարո՞ղ ա նստացույց անեք, ես ասել եմ՝ ոչ մի բան չենք բացառում: Մենք հանրության  վրա որեւէ բեռ չենք գցել, կոչ ենք արել մեզ աջակցել: Մենք մեր բեռը կրում ենք», հարցին,թե արդյոք նստացույց անելու են,ասաց Մարուքյանը:

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ մարդիկ կհիասթափվեն «Ելք», Մարուքյանը պատասխանել է. «Մարդիկ կարող էին հիասթափվել, եթե մենք կանչեինք փողոց, ասեինք տուն չենք գնալու, բայց վերջում գնայինք տուն»: Ինչ  վերաբերում է այն մեկնաբանություններին, թե «Ելք»-ին չեն վստահում, ասել է՝ կան մարդիկ, որ չեն վստահում, եթե շատերը վստահեին ապա իրենք կդառնային մեծամասնություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: