Ինչու է Մխիթարյանը ձախողվել ՄՅՈւ-ում.բացատրում է Ռունին

Feb 06, 2018 Comments Off on Ինչու է Մխիթարյանը ձախողվել ՄՅՈւ-ում.բացատրում է Ռունին

«Կարծում եմ, որ նա ավելի շատ է համապատասխանում «Արսենալին»: Տեսել եմ նրան մարզումների ժամանակ, Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է:

«Մանչեսթեր Յունայթեդում» նա չստացավ այն ազատությունը, որը ցանկանում էր «Բորուսիայի» ժամանակների նման հանդես գալու համար:

Տարբեր ոճեր են, և «Արսենալում» Մխիթարյանն ունի իր կողքը լավ ֆուտբոլիստներ: Նա կստեղծի պահեր, կխփի գոլեր և կարծում եմ՝ Մխիթարյանը կշարունակի լավ խաղալ»,- «Monday Night Football»-ի փոխանցմամբ Անգլիական «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախողվել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: