Վահագն Աբգարյանի գործը նոր ընթացք է ստանում. պաշտոնատար անձանց մա­կարդակով նոր ձերբակալություններ են սպասվում

Feb 03, 2018 Comments Off on Վահագն Աբգարյանի գործը նոր ընթացք է ստանում. պաշտոնատար անձանց մա­կարդակով նոր ձերբակալություններ են սպասվում

Հայկական ժամանակը գրում է.  Քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձեր­բակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մա­կարդակով:

 

Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգար­յանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիա­զորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշ­որ չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ել­նելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայու­թյան շահերին հակառակ: Քննչական կոմիտեն, սակայն, իր պաշտոնյայի անունը չի նշել՝ ըստ էության չխախտելով իր գոր­ծընկերոջ անմեղության կանխավարկածը: Մեր տեղեկություն­ներով՝ ՔԿ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է:

 

Մեզ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբա­նե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվա­ծի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա, առավելագույնը՝ 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մե­ղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7- րդ և 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով): Այ­սինքն՝ հոդվածի այս կետերով սպանություն կատարելու մեջ մե­ղադրվող Վլադիմիր Դավթյանին սպառնում է ցմահ ազատազր­կում, իսկ նախկինով ՀՀ ՔՕ 104 1-ին մասով ազատազրկումը 8-15 տարի է: Ի դեպ, Դավթյանը այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: