Սարալանջի գյուղապետը «միջոցառումների ծախսեր» անվան տակ բյուջեի միջոցներով ճոխ գնումներ է անում

Feb 02, 2018 Comments Off on Սարալանջի գյուղապետը «միջոցառումների ծախսեր» անվան տակ բյուջեի միջոցներով ճոխ գնումներ է անում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը որոշել է այս տարվա համար համայնքային բյուջեի միջոցներով բավական ճոխ գնումներ անել հատկապես «միջոցառումների ծախսեր» անվան տակ:

Տեղական բյուջեի միջոցներից այս տարի նախատեսված է գնել 3 հազար 200 դրամ արժողության 44 հատ օղի, 2 հազար դրամանոց 10 գինի: Նրանք մտադիր են գնել նաեւ խոզի միս` 25 կգ, հավի միս` 30 կգ, երշիկ, բաստուրմա եւ այլն:

Գյուղապետարանի քեֆի սեղանին դրվելու է նաեւ աղանդեր` շոկոլադ 8կգ չափով, խնձոր, տանձ, նարինջ, բանան: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ համայնքապետարանը որոշել է տեղական բյուջեի հաշվին գնել հուշանվերներ` ավելի քան կես միլիոն դրամ արժողության:

«Հունվարի 28-ի, մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, ուսուցչի տոնի, Ամանորի միջոցառումներին մասնակցելու են գյուղապետարանի աշխատողները, դպրոցի ուսուցիչները»,- այսպես է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել իրենց նախատեսած գնումները գյուղապետ Հովհաննիսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: