Բանտապետեր են աշխատանքից ազատվել

Feb 02, 2018 Comments Off on Բանտապետեր են աշխատանքից ազատվել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը։ Մանուկ Միքայելյանը, ով նախկին ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է, նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, իսկ Վահան Մարգարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։ Այսինքն՝ նրանց տեղերով փոխել են։

Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿ վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանը։ Մեր հարցին՝ այլ փոփոխություններ եւ՞ս լինելու են, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին այլ փոփոխություններ չկան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: