Մանրամասներ Արայի լեռան վրա քաղաքացիների կորելու դեպքից.ինչ է իրականում կատարվել

Jan 29, 2018 Comments Off on Մանրամասներ Արայի լեռան վրա քաղաքացիների կորելու դեպքից.ինչ է իրականում կատարվել

Հունվարի 28-ինէ ժամը 16:14-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա` Ծաղկեվանքի մոտ, ձնաբքի պատճառով քաղաքացի է կորել կան վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող հատված, որտեղ 3 արշավախմբի ղեկավարը` Է. Ն.-ը և երկու անդամ ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակը, որոնցից մեկը կորել է:

Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, ինչպես նաև կան տուժածներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:

Փրկարարները տուժածներ՝ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը հրաժարվել է բժշկական օգնությունից և դուրս գրվել, իսկ Է. Ն.-ի առողջական բժիշկները բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները Ն.-ի դին իջեցրել և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ, որտեղ ժ.21:41-ին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Դեպքի վայրում փրկարարներին օժանդակել են նաև ՀՀ ալպինիզմի ֆեդերացիայի 20 անդամ և մոտ 30 քաղաքացի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: