Բնակիչներն ահազանգել են.նպաստ չկա

Jan 24, 2018 Comments Off on Բնակիչներն ահազանգել են.նպաստ չկա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ բնակիչներ ահազանգել են «ՀԺ»-ին, որ աղքատության նպաստն ուշանում է: Նպաստը սկսում են բաժանել ամեն ամսվա 23-ից սկսած, սա­կայն երեկ փոստի աշխա­տակիցները բնակիչներին ասել են, որ նպաստ դեռևս չկա ու պարզ չէ՝ երբ կլինի: Աշխատանքի և սոցիալական ապահովության նա­խարարության սոցիալական ապահովության վարչու­թյան պետ Աստղիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նպաստներն այս ամիս ուշ­ացումով են տրվելու. «Ինչպես ցանկացած հունվար ամիս, այս տարի էլ մի փոքր ուշացումով կտրվեն, ցա­վոք սրտի»,- ասել է նա, վստահեցնելով, որ նպաստնե­րը կբաժանվեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Աղքատությունը հաղթահարող կառավարութան՝ աղքատների հանդեպ այս վերաբերմունքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: