«Բացի Չարլզին Թուրքիա ուղարկելուց ի՞նչ է արել Արմեն Սարգսյանը»

Jan 23, 2018 Comments Off on «Բացի Չարլզին Թուրքիա ուղարկելուց ի՞նչ է արել Արմեն Սարգսյանը»

«Ճանաչելով նրան համատեղ աշխատանքից և համեմատելով մյուս թեկնածու­նե­րի արժանիքների հետ՝ ես դրական եմ վերաբերվում Արմեն Սարգսյանի թեկնածու­թ­յանը»,- «Հայելի» ակումբի այսօրվա ասուլիսում ասաց Արմեն Նավասարդյանը՝ անդրադառնալով վերջերս ամենաքննարկվող հարցին, հավելելով, որ այն հնարա­վորությունները, ինչը  ունի նախագահի այս թեկնածուն՝ ոչ ոք չունի Հայաստանում:

«Մի բան է լինել Չարլզի բարեկամ և միասին սուրճ խմել, թագուհու հետ հանդի­պում­ներ ունենալ, որպես Արմեն Սարգսյան՝ թեկուզ դեսպանի մակարդակով, բոլո­րովին այլ է այդ հարաբերությունները տեղափոխել նախագահական հարթություն, ինչը կտա ավելի օպտիմալ հնարավորություններ»:

Բանախոսը նշեց, որ նոր սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակված են հավելելով՝ «Եթե նա չփոփոխված սահմանադրության պայմաններում դառնար նախագահ, ապա լավ նախագահ չէր կարող լինել, որով­հետև ներքաղաքականությունը մի բան է, արտաքինը՝ այլ»:

Հ.Գ. Այս դեպքում հարց է առաջանում՝ բացի Չարլզին Թուրքիա ուղարկելուց ի՞նչ է արել Արմեն Սարգսյանը:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: