Թուրքիան Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը կսկսի կամ պետք է Աֆրինը Դամասկոսին հանձնել. Ռուսաստանի ծրագիրը

Jan 22, 2018 Comments Off on Թուրքիան Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը կսկսի կամ պետք է Աֆրինը Դամասկոսին հանձնել. Ռուսաստանի ծրագիրը

«Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ Ռուսաստանը «սիրիական ժողովրդավարական ուժերին» (SDF) առաջարկել է Աֆրին քաղաքը հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին, փոխանցում է РБК-ն: Սակայն  SDF-ն հրաժարվել է Մոսկվայի առաջարկից, քանի որ «դա չի նպաստում սիրիական հակամարտության լուծմանը»:

Նրա խոսքով՝ SDF-ն հրաժարվել է Մոսկվայի առաջարկից, քանի որ «դա չի նպաստում սիրիական հակամարտության լուծմանը»:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվայի պահանջները վերջնագրի բնույթ են ունեցել. կամ Թուրքիան Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը կսկսի կամ պետք է Աֆրինը Դամասկոսին հանձնել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: