Սամվել Կարապետյանը հայկական ֆուտբոլում պատահական մարդ չէ. Ռուբեն Հայրապետյան

Jan 12, 2018 Comments Off on Սամվել Կարապետյանը հայկական ֆուտբոլում պատահական մարդ չէ. Ռուբեն Հայրապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով «Արարատ-Մոսկվա» ակումբի խաղերին, տեղեկացրեց, որ հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Բարձրագույն խմբում:

«Ես զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ, բայց ինչ խոսել ենք հո չեմ ասելու: Սամվել Կարապետյանը պատահական մարդ չէ ֆուտբոլում ու միշտ եղել է հավաքականի կողքին», – նշեց ՀՖՖ նախագահը։

Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ավան Ակադեմիան» կանվանափոխվի «Արարատ Մոսկվա», որի նախագահն է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: