Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Dec 30, 2017 Comments Off on Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է  ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ Նախագահին հղած շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ վերջերս Հայաստանը և Ռուսաստանը երկու նշանակալի օր են նշել` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և «Գործընկերության, համագործակցության և փոխադարձ օգնության» մասին պայմանագրի 20-ամյակը:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի հետագա զարգացումը, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի  և այլ միջազգային կառույցների շրջանակներում` ի շահ հայ և ռուս ժողովուրդների և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: