«Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու

Dec 27, 2017 Comments Off on «Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու

Բ. Թ.-  Երբ Դուք նոր էիք նշանակվել վարչապետի պաշտոնում, Ազգայինժողովում հայտարարեցիքոր տնտեսության վիճակը շատ վատ է։ Հետո խնդիրների ախտորոշման փուլի մասին հայտարարեցիք։ Իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։

Վարչապետ– Իսկ ի՞նչ է տալու դա:

Բ. Թ.-  Առանց պատճառը հասկանալու՝ խնդիրը լուծելն անհնարին է։

Վարչապետ– Պատճառները բազմազան են՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ: Ֆիքսեցինք այդ ամբողջը, էջը փակեցինք, հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ:

Բ. Թ.-  Երբ հայտարարվեց այս տարի 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերիմասին,  ի սկզբանե տպավորություն կարոր խոսքը վերաբերում է օտարերկրյաներդրումներին (ընդ որում, տևական ժամանակ շատերն այդպես էին կարծում)։  Հետո պարզվեցոր դրա մեջ մտնում են վարկային ծրագրերը կամբյուջետային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը…

Վարչապետ– Ուզում եմ ֆիքսենք, որ հետո չի պարզվել: Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել:

Բ. Թ.-  Այսինքն՝ սա ստանդարտացված ցուցանիշ չէԱզգային վիճակագրական ծառայությունը նման ցուցանիշ չի հրապարակում։ Ուզում էի իմանալ՝ 2016թայս 850 մլն դոլարի համադրելի ցուցանիշն ինչքա՞ն է եղել:

Վարչապետ– Թե որքան է եղել նախորդ տարի այդ նույն հոդվածների համանմանը, չեմ կարող այս պահին ասել։ Ոչ թե թաքցնում եմ, այլ ուղղակի վիճակագրությունը չունեմ:

Բ. Թ.-  Ռուսաստանաբնակ 30 գործարարներ տարվա սկզբին աջակցությունհայտնեցին Ձեր ծրագրերին ու պատրաստակամություն՝ ներդրումներ անելՀիմա տարին արդեն ավարտվում էկարո՞ղ եք մի քանիսն առանձնացրելորոնք մեկնարկել են:

 

Վարչապետ- Եթե մեզ հաջողվի իրականացնել այս վերջին ծրագիրը, դա սկզբունքորեն կփոխի մեր էներգետիկ անվտանգությունը: Թեպետ էներգետիկ անվտանգության տեսակետից մեր երկիրն առանց այն էլ Եվրոպայի պետությունների մեծամասնությունից շատ ավելի անվտանգ է, այսինքն՝ ֆորսմաժորային պայմաններում գազի մատակարարում, և այլն: Ինչպես պարոն Մանուկյանն ասաց՝ արևային էներգետիկայի զարգացումը կունենար սահման, եթե մենք կուտակիչ ակումուլյատորների խնդիրը չենք լուծում, որովհետև ռեակտիվ հզորության սպառման խնդիր կա:

Բ. Թ.-  Իսկ այս կուտակիչների ծրագիրը չի՞ հակասում «Գազպրոմի» շահերին:

Վարչապետ– Ոչ, շուկա է: Ամեն մեկը պետք է փորձի շուկային արձագանքել: «Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: