Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. ովքեր են թեկնածուները

Dec 27, 2017 Comments Off on Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. ովքեր են թեկնածուները

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր Սահմանադրության պարագայում նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաև ԼՂՀ նախկին նախագահ, այժմ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի անունը: Միայն թե Ղուկասյանը չի ցանկանում խոսել այդ թեմայով:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց պարոն Ղուկասյանին: Սակայն նա` լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. «Ինձ մի զանգահարեք»,- և անջատեց հեռախոսը:

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ նախագահը թեև համարվելու է պետության գլուխը, բայց լինելու է «անգլիական թագուհի», քանի որ շատ քիչ լիազորություններ են նրան վերապահված: Նոր նախագահի թեկնածուների շարքում շրջանառվում է նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը, ով, սակայն, հայտարարել է, որ չի ցանկանում այդ պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: