ՀՀԿ-ում անհանգիստ են

Dec 23, 2017 Comments Off on ՀՀԿ-ում անհանգիստ են

Հրապարակը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ վերջին զարգացումներից հետո, երբ քվեարկության դրված օրենքը հայտնվեց «սահմանային» վիճակում, և 1 ձայնի «տարբերությամբ» (այն էլ՝ Նապոլեոն Ազիզյանի «սխալ» հպման պատճառով) «անցավ», ՀՀԿ-ում շատ լուրջ անհանգստություն է առաջացել՝ ապագայի, մասնավորապես՝ երեք հինգերորդով քվեարկվելիք վարչապետի հարցի հետ կապված՝ նախադեպը կարող է կրկնվել: ՀՀԿ-ում գտնում են, որ այդ օրը «ապրոբացիա» էր տեղի ունենում: «Այ, այդպիսի 1 ձայն, և ողջ խաղը տանուլ կտանք»,- ասաց զայրացած ՀՀԿ-ականը: Ի դեպ, ՀՀԿ-ում կատարվածի մեջ մեղադրում են նաև Սամվել Ալեքսանյանին ու նրա զարմիկ Կորյուն Նահապետյանին և միտում են տեսնում նրանց բացա­կայության մեջ: Թեև, ասում են, Ալեքսանյանը հանրապետությունում չէ, իսկ Կորյունը հանրապե­տությունում է, բայց քվեարկությունների «կարևոր ժամին» գնացել էր բժշկական հետազոտության, երբ նախորդ օրերին խելոք նստած էր դահլիճում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: