Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու Nissan X Тrail-ը, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 21, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու Nissan X Тrail-ը, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 530 AG 61 համարանիշի և Nissan X Тrail մակնիշի 34 ZL 699 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության բժիշկները ուշ են ժամանել, սակայն նրանք էլ հակառակն էին պնդում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները վիրավորներից մի քանիսին ուղեկցել են հիվանդանոց, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: