«Մսամթերքն արդեն մեր բնակարաններում է փչանալու». Պիպոյան

Dec 20, 2017 Comments Off on «Մսամթերքն արդեն մեր բնակարաններում է փչանալու». Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ տոների ընթացքում էլ ավելի զգոն պետք է լինենք:

«Եթե երջանիկ պատահականությամբ, մեր ուշադրությամբ և մի քանի բարեխիղճ տնտեսվարողների հաշվին կարողանում ենք ձեռք բերել անվտանգ ապրանք, առնվազն պետք է այդ ապրանքը կարողանանք անվտանգ պահել նաև մեր բնակարաններում։ Եթե անվտանգ մսամթերքը երեկոյան ժամերին ամանորյա սեղանից սառը վայր չտեղափոխենք, այն արդեն մեր բնակարաններում է փչանալու»։

Այնուհետև ասաց, որ ԱՎԾ-ն միջինացված տալիս է 500 անուն ապրանքի ցանկը, որի մեջ կարող են մտնել ամենատարբեր ապրանքներ, սակայն գնորդն ականտես է լինում գնի աճի այլ ցուցանիշի:

«Ինչպե՞ս է ստացվում, որ մենք ականատես ենք լինում գնաճի այլ ցուցանիշների, իսկ ԱՎԾ-ն հրապարակում է թվեր, որոնք այդքան էլ չեն համապատասխանում մեր տեսածին։ Պատճառն այն է, որ մենք նկատում ենք ամենօրյա սպառման ապրանքների գները, իսկ ԱՎԾ-ն միջինացված տալիս է 500 անուն ապրանքի ցանկը, որի մեջ կարող են մտնել ամենատարբեր ապրանքներ, այդ թվում՝ պղինձ և փողկապ։ Եթե փողկապի շուկայում ունենում ենք գնանկում, եթե ծանր մետաղների գներն աշխարհում նվազում են, սրանք տոկոսային առումով ինդեքսավորվում են, և տեսակարար կշիռ չի հաշվվում։ Ամանորի սեղանի վրա, այո, ոչ բոլոր ապրանքներն են թանկացել 20 տոկոսով, բայց պետք է հասկանանք, թե որ ապրանքներն են տեսակարար կշռի վրա ունենում ազդեցություն. դրանք են՝ միս-մսամթերքը և ալկոհոլային խմիչքները»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: