Պատահակա՞ն է Իրանը բարձրաձայնում է ռուսական զենքի գործարքների անթույլատրելիության մասին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«168 ժամ» թերթը գրում է. «Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետեւում է իրավիճակին, նկատում է ամեն բան եւ աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաեւ ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ եւ խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ վերլուծելով իրանական մամուլին տված՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը: Ըստ նրա՝ իրանական մամուլում ղարաբաղյան թեմայի ակտիվացման համար մի քանի պատճառ կա: «Առաջինը՝ ապրիլյան պատերազմը եւ սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները եւ Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը: Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, եւ ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաեւ լծակ է, թեեւ Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Պատահակա՞ն է Իրանը բարձրաձայնում է ռուսական զենքի գործարքների անթույլատրելիության մասին”

Մեկնաբանել