Արթուր Աբրահամին և Կարո Մուրատին կասկածում են Գերմանիայում մաֆիայի հետ կապերի մեջ

Dec 04, 2017 Comments Off on Արթուր Աբրահամին և Կարո Մուրատին կասկածում են Գերմանիայում մաֆիայի հետ կապերի մեջ

Գերմանիայի իրավապահ մարմինները ստուգում են Կարո Մուրատին ու Արթուր Աբրահամին, քանի որ նրանց կասկածում են մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ:

Այդ մասին հայտնում են MDR Thuringen ու Thuringer Allgemeine գերմանական պարբերականները։

Ինչպես նշվում է՝ Կարո Մուրատը մասնակցել է երկու հայկական խմբավորումների փոխհրաձգությանը Էրֆուրտ քաղաքում երեք տարի առաջ, սակայն նա հերքում է դա, և նրա մենեջերը պարբերականի խմբագրություն նամակ է ուղարկել, որում պահանջել է «դադարեցնել սուտ տեղեկություններ տարածելը» ու այլևս չգրել այդ մասին։

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն էլ կասկածվում է փոխհրաձգության մեջ: Ինչպես գրել են՝ 2017 թվականի ապրիլին Ռոբին Կրասնևիչի նկատմամբ Էրֆուրտում հաղթանակ տանելուց հետո, նա որոշել է հաղթանակը տոնել քաղաքի ռեստորաններից մեկում։ Մուտքի մոտ նա խոսել է եղբայրներ Գևորգի ու Արամի հետ։ Նրանք երկուսն էլ հարցաքննվում են` փոխհրաձգությանը մասնակցելու համար։ Իսկ Արամին նաև կասկածում են Իտալիայից կեղծ դրամ տեղափոխելու մեջ, նշում է MDR։

Իրավապահ մարմիները մի քանի ամսվա ընթացքում լսել են Արամ. Ա.–ի հեռախոսը, այդ հեռախոսից օգտվել է օգտատեր Ալեքսանդր Աբրահամը (Արթուրի եղբայրը, որը նույնպես բռնցքամարտիկ է)։ Նրա անվան կից նշում կա` Աբրահամների ընտանեկան բիզնեսի անունը` Abraham-Boxsport։ Գևորգի հեռախոսում նույնպես Ալեքսանդր անունով համար կա` առանց ազգանվան, սակայն նույն նշումով։

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: