«Ամոթ է խոստովանել». Բաքվի բնակիչները պատմել են հայկական ինչ են սիրում

Nov 27, 2017 Comments Off on «Ամոթ է խոստովանել». Բաքվի բնակիչները պատմել են հայկական ինչ են սիրում

Ղարաբաղյան հակամարտությունն աստիճանաբար ադրբեջանցիների կյանքից և խոսքից դուրս է մղում այն ամենն, ինչն այսպես թե այնպես կապված է Հայաստանի հետ, գրում է Կովկասի մասին միջազգային Jamnews պարբերականը:

«Հայկական մասին հիշատակման որևէ պաշտոնական արգելք չկա, սակայն ադրբեջանցիները սկսել են ինքնագրաքննություն իրականացնել՝ ոմանք հայրենասիրության զգացմունքից դրդված, ոմանք էլ՝ չարիքից հեռու մնալու սկզբունքով», – նշում է պարբերականը:

Jamnews-ը Բաքվի բնակիչների շրջանում հարցում է անցկացրել և պարզել է, արդյոք որևէ հայկական բան կա՞, ինչը նրանց դուր է գալիս: Հարցման արդյունքում պարզվել է, որ բաքվեցիներին դուր է գալիս

  • Հայկական նուգան
  • Ռեժիսոր Կարեն Շախնազարովի ֆիլմերը
  • Եվրատեսիլի հայ մասնակիցների երգերը
  • Շառլ Ազնավուրը
  • Միջազգային սիմպոզիումներին մասնակցող հայ աղջիկները / տղաները  (ամոթալի է խոստովանել, ինչպես ասել է հարցման մասնակիցներից մեկը):
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: