Ականի պայթյունից զոհվածների հարազատները կօգտվե՞ն «1000 դրամների» հիմնադրամից

Nov 22, 2017 Comments Off on Ականի պայթյունից զոհվածների հարազատները կօգտվե՞ն «1000 դրամների» հիմնադրամից

Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Արցախում ականի պայթյունից 3 զինծառայողի զոհվելու փաստին, նշեց, որ ծառայողական քննություն պետք է իրականացվի և կիրականացվի, արդյունքները պարզ կլինեն, իրականությունը պարզ կլինի, իսկ այս պահին կարևոր չի, թե ով ինչ է խոսում:

«Քննություն է իրականացվում, արդյունքները պարզ կլինեն,իրականությանը պարզ կլինի ինչ է եղել»,-ասել է Արտակ Զաքարյանը:

Հարցին՝ 1000 դրամների հիմնադրամով նրանց աջակցություն կտրվի՞, Զաքարյանը պատասխանել է՝ ծառայողական քննության արդյունքներից հետո միայն պարզ կլինի օգտվելու են, թե ոչ:

«Ամեն ինչն էլ ունի իր լուծումը: Ցավոք, առաջնագծում լինում են նաև նման երևույթներ: Մենք պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ և հետո պարզ կլինի` արդյոք դա որևէ մեկի՞ մեղքով է եղել, թե՞ անզգույշ գործողությունների հետևանք էր: Ծառայողական քննության արդյունքներից հետո միայն պարզ կլինի օգտվելու են, թե ոչ»,- ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: