ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ-ից C-400 համակարգեր գնելու համար

Nov 22, 2017 Comments Off on ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ-ից C-400 համակարգեր գնելու համար

Ամերիկյան Washington Post-ը հայտնում է,որ  ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը չի բացառել, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համաձայնագիր կնքելու համար Թուրքիայի դեմ հնարավոր է որոշ պատժամիջոցներ կիրառվեն:Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ  պատժամիջոցներ կիրառի, Հաթչինսոնը պատասխանել է. «Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, այս բարդ հարցը պետք է երկկողմանի քննարկել, ես տեղյակ չեմ, որ թեմայի վերաբերյալ որևէ որոշում է կայացվել»:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայի ՝ C-400 համակարգերի գնման հետ կապված իրենք իսկապես լուրջ մտավախություններ ունեն, սակայն մյուս կողմից Թուրքիան շատ կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: