Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա.հանձնաժողովը կայացրել է որոշում

Nov 22, 2017 Comments Off on Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա.հանձնաժողովը կայացրել է որոշում

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, որոշեց սպառողների համար հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագինը սահմանել 191․4 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:

Այս մասին հայտնում է Ազատությունը: Ներկայումս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: «Վեոլիա ջուր»-ը օգոստոսին ներկայացրած հայտով պահանջել էր սակագինը բարձրացնել 14 դրամով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: