Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում

Nov 22, 2017 Comments Off on Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օրից՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կանցկացվի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որեւէ խոչընդոտ չկա: «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման համար, եւ տեխնիկական խոչընդոտներ չկան»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ չստորագրման վերաբերյալ այդ մտահոգությունն առաջացավ հատկապես համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, երբ պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկական խնդիրների պատճառով, մասնավորապես ԵՄ անդամ պետություններից մի քանիսը չեն հասցրել թարգմանել համագործակցության փաստաթուղթը: Բայց պարզվում է՝ խնդիրներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: