Հացադուլը դադարեցրեցին և պատրաստվում են միանալ ցուցարարներին

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

Ցուցարարները որոշեցին դուրս գալ Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել, և կոչ արեց հացադուլ հայտարարած իրենց չորս ընկերներին դադարեցնել այն ու միանալ իրենց։

«Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրենց ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու:Հացադուլը պակաս կարևոր է այս պահին, ավելի կարևոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, և ինչ ենք հետագայում անելու», – ասաց Կոստանյանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հացադուլը դադարեցրեցին և պատրաստվում են միանալ ցուցարարներին”

Մեկնաբանել