«Ես զտարյուն հայ եմ, և իմ երեխաները հայերեն են խոսում». Մարգարիտա Սիմոնյան

Nov 14, 2017 Չի մեկնաբանվել

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իրեն հարյուր տոկոսանոց հայ է համարում, չնայած, որ հայերեն չի խոսում:

Հարցին, թե արդյո՞ք իրեն հայ ազգի ներկայացուցիչ համարու՞մ է, թե՞ ինչպես ցանկացած ռուսախոս ինտելիգենտ, ուղղակի ռուս մարդ պարզապես հիշում է իր  հայկական արմատները, նա պատասխանել է.

«Ես ռուս եմ, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իսկ հայրենիքը Ռուսաստանը, բայց նաեւ հայ եմ, զտարյուն հայուհի, արմատներս էլ հայկական են։ Ես հայերեն չեմ խոսում, բայց երեխաներս խոսում են։ Իմ հորեղբայրը, ով կնոջ հետ դայակություն են անում մեր երեխաներին, սովորեցրել է երեխաներիս հայերեեն»։

Հարցին, թե հաճա՞խ է արդյոք լինում Հայաստանում, նա նշել է. «Հայաստանում Պուտինից բացի ոչինչ չեմ տեսել: Բայց այս տարվա մայիսին երեխաներիս կնքահայրը՝ Արթուր Ջանիբեկյանը և Տիգրանը գլխապտույտ ճամփորդություն կազմակերպեցին Հայաստան: Օրինակ՝ մի հնամյա եկեղեցում հատուկ մեզ համար օպերային երգչախումբ երգեց»:

Հարցին, թե արդյո՞ք երբեւէ տուժել է, որ հայուհի է, նա պատասխանել է.

«90-ականներին Կրասնոդարը բարդ տարածաշրջան էր: Հայաստանից շատ եկան. պատերազմը, Ղարաբաղի հարցը, շրջափակումը… Նույնիսկ հայերի նկատմամբ բռնություններ եղան: Գորբաչովի ժամանակ էր: Հավաքեցին ռուս զորակոչային տարիքի տղամարդկանց և ասացին, որ մեկնելու են Ղարաբաղ: Մյուս օրը սկսվեց. ջարդում էին պատուհանները, մեքենաները, թաքնվում էինք, ուր կարող ենք: Մեզ անգամ ասացին, որ որոշ ժամանակ դպրոց չգնանք»։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “«Ես զտարյուն հայ եմ, և իմ երեխաները հայերեն են խոսում». Մարգարիտա Սիմոնյան”

Մեկնաբանել