Կատարի Էմիրը տարածաշրջանի երկրներին է մեղադրել. ԶԼՄ-ներ

Nov 14, 2017 Comments Off on Կատարի Էմիրը տարածաշրջանի երկրներին է մեղադրել. ԶԼՄ-ներ

Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մտադիր չեն ելք գտնել ճգնաժամից: Փոխանցել է Al Jazeera հեռուստաալիքը:

«Շրջափակում իրականացնող երկրները մտադիր չեն կարգավորել ճգնաժամը: Մենք զսպվածության եւ Խորհրդի շահերի հարգման քաղաքականություն էինք վարում, սակայն շրջափակում իրականացնող երկրները միջազգային արշավ սկսեցին մեր դեմ՝ չնախատեսելով իրենց մասնակցությամբ ճգնաժամից դուրս գալու պլան»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել է Կատարի առաջնորդը, Դոհան պատրաստ է կարգավորել տարաձայնությունները հարեւան արաբական պետությունների հետ, բայց փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության պահպանմամբ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: