Պուտինը և Թրամփը միակարծիք են

Nov 11, 2017 Comments Off on Պուտինը և Թրամփը միակարծիք են

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Վիետնամում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում,որը լուսաբանել է Россия-ն:

Ազգային կոստյումներով պաշտոնական լուսանկարման ժամանակ Թրամփը մոտեցել է Պուտինին, սեղմել նրա ձեռքը և կանգնել նրա կողքին:

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հավանության են արժանացրել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճ հանդիպման արդյունքում:

Ինչպես նաև նախագահները կոչ են արել ՄԱԿ անդամ երկրներին մեծացնել Սիրիայում իրենց ներդրումը հումանիտար կարիքները հոգալու համար:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: