Արցախում որևէ տարկետման իրավունք չկա. ԱՀ ԱԺ նախագահ

Nov 10, 2017 Comments Off on Արցախում որևէ տարկետման իրավունք չկա. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախում վաղուց որևէ տարկետման իրավունք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը«Մենք չպիտի գնանք հակադրության` գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: ՀՀ-ում անպայման կգտնեն հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա», – նշեց Ղուլյանը՝ անդրադառնալով Երևանում տարկետման իրավունքի վերացման դեմ ընթացող դասադուլին:

Նա նաև հավելեց, որ 18 տարին լրանալուց հետո ծառայում են նաև պաշտոնյաների որդիները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: