Ռուսաստանը պատրաստ է

Nov 10, 2017 Comments Off on Ռուսաստանը պատրաստ է
Ռուսաստանը պատրաստ է Ֆիլիպինների հետ ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС–ը։

ՌԴ նախագահը ահաբեկչության դեմ պայքարը Ռուսաստանի եւ Ֆիլիպինների ընդհանուր խնդիրն է համարել և ասել. «Այս կապակցությամբ պատրաստ ենք զարգացնել մեր հարաբերությունները այդ թվում՝ ռազմական ոլորտում, ռազմատեխնիկական բնագավառում և, բնականաբար, հատուկ ուշադրություն պետք է հատկացնենք տնտեսական կապերին»

Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Ֆիլիպինների տնտեսական կապերը ցածր մակարդակի վրա են, թեպետ վերջին շրջանում աճի միտում կա։
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: