Տհաճ միջադեպ Մոսկվայում. ֆուտբոլային լեգենդին թույլ չեն տվել մոտենալ Մեսսիին

Nov 10, 2017 Comments Off on Տհաճ միջադեպ Մոսկվայում. ֆուտբոլային լեգենդին թույլ չեն տվել մոտենալ Մեսսիին

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել երեկ Մոսկվայի հյուրանոցներից մեկում, որտեղ Ռուսաստանի հետ խաղից առաջ հանգրվանել է Արգենտինայի ազգային թիմը: Մոսկվայում է նաև աշխարհի չեմպիոն, Իտալիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի նախկին խաղացող Ալեսանդրո Դել Պյերոն, որը որոշոել էր այցելել իր ընկերոջը՝ Լեոնել Մեսսիին:

Հյուրանոցի անվտանգության ծառայությունը սակայն թույլ չի տվել նրան ներս մտնել, քանի որ անվտանգության աշխատակիցները չեն ճանաչել ֆուտբոլային լեգենդին:

Իրավիճակը հանգուցալուծվել է միայն այն բանից հետո, երբ Արգենտինայի մարզչական շտաբից ինչ որ մեկը, լսելով աղմուկը մոտեցել և տեսնելով Դել Պյերոյին ուղեկցել է նրան Մեսսիի մոտ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: