«Բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու». Արմեն Ամիրյանը վրդովված է

Nov 10, 2017 Comments Off on «Բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու». Արմեն Ամիրյանը վրդովված է

Արմեն Ամիրյանի այս հորդորն ուղղված էր Մշակույթի նախարարությունում աշխատող այն մասնագետները, որոնք պատասխանատու են պատմամշակութային հուշարձանների վերանորոգումը նախապատրաստող և վերահսկող ընթացակարգերի համար նախարար Արմեն Ամիրյանի կողմից խիստ նախազգուշացում ստացան.«Ես թույլ չե′մ տա, որ 2018 թվականի հուշարձանների վերանորոգման նախահաշիվների, ծավալների, այլ տվյալների մեջ անհամապատասխանություն լինի։ Եթե մրցույթին առնչվող որևէ դետալի մեջ անճշտություն լինի, բոլորիդ հանդեպ չափազանց խիստ եմ լինելու։ Բոլորի՛դ»:

2018 թվականի հունվարի 15-ին պետք է պատրաստ լինեն հուշարձանների  նորոգման, ամրակայման մրցույթների ամբողջական, լիարժեք փաթեթները՝ վերջնականապես ճշգրտված դետալներով.«Մրցույթը հայտարելուց հետո որևէ փոփոխություն չի′ արվելու»,ասաց նա:

 

Նախարարն ավելացրեց, որ հասկանում է՝ օբյեկտիվ պատճառներ կարող են լինել փոփոխությունների համար, բայցև ընդգծեց, որ իր ասածը հենց սուբյեկտի′վ պատճառներին է վերաբերում, որոնց, նրա խոսքով, հավաքվածները քաջատեղյակ են։

Աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ եթե նյութերն ի սկզբանե ամբողջական,լիարժեք, փաթեթավորված ներկայացվեն ֆինանսների նախարարություն, 2018թ. սկզբին հնարավոր կլինի հայտարարել համապատասխան մրցույթները, և հետագայում ձգձգումներ չեն լինի։

 

« Շատ հստակ է պայմանը, հունվարի 15-ին պե′տք է հայտարարվեն այդ մրցույթները»,- ասաց նախարար Ամիրյանը՝ հանձնարարելով մինչև դեկտեմբերի վերջ ամփոփել հուշարձանների նորոգման ու ամրակայման ընթացիկ շինաշխատանքների արդյունքը, ժամանակին չարված կամ վատ աշխատանքի՝ վճարված գումարը հետ պահանջել, շինարարությունն իրականցնող ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում», որպեսզի այդ ընկերությունը հաջորդ մրցույթին չմասնակցի.

Նախարարին վրդովեցրել էր նաև այն, որ ձգձգվում է հանձնարարականի կատարումը՝ աշխատել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ, որպեսզի անշարժ գույքի սեփականության վկայականներում, եթե սեփականությունը հուշարձանի պահպանական գոտում է, անպայման նշում արվի այդ մասին.

«Բերեք ինձ առաջին այդպիսի վկայականը, կա՞…»,-նախարարի այս հարցն անպատասխան մնաց ։

 

22814141_1454042824650012_5410982079478152166_n

23376098_1454042841316677_3051263155672178562_n

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: