Պետական պարտքը կավելանա ևս 80 մլն եվրոյով

Nov 10, 2017 Comments Off on Պետական պարտքը կավելանա ևս 80 մլն եվրոյով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, եւ սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով: Պետական պարտքը նվազել է դոլարային արտահայտությամբ, իսկ ահա դրամային արտահայտությամբ, ընդհակառակը, պետական պարտքն ավելացել է: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 296.7 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամսին 6 մլրդ 308 մլն դոլար էր: Իսկ դրամային արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքը ավելացել է՝ 3 տրլն 17.8 մլրդ դրամից դառնալով 3 տրլն 37.3 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ դոլարային արտահայտությամբ նվազել է կառավարության եւ ԿԲ-ի արտաքին պարտքը, իսկ ահա կառավարության ներքին պարտքը, ընդհակառակը, ավելացել է: Մինչ այդ, սակայն, նկատենք՝ կառավարությունը երեկ համաձայնություն է տվել KfW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու ծրագրին: Իսկ սա նշանակում է, որ շատ շուտով պետական պարտքը կավելանա եւս 80 մլն եվրոյով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: