Վարչապետը հանձնարարել է ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ

Nov 09, 2017 Comments Off on Վարչապետը հանձնարարել է ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել են, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին (օպտիմալացում, ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացում, պատասխանատուների շրջանակի հստակեցում) վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի ձևաչափով սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել բոլոր տարբերակները և ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: