«Ծառուկյան» խմբակցության ներկայացրած փոփոխությունը հաստատվեց

Nov 09, 2017 Comments Off on «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած փոփոխությունը հաստատվեց

Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախագիծը ներկայացնելիս իր խոսքում նշեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վարդևան Գրիգորյանը առաջարկել են փոփոխություն, որով առաջարկվում է համայնքում տեղակալներ ունենալ:

Նախարարն ընդգծեց, որ ՏԻՄ-ի մասին օրենքի հոդված 30-ը ձևակերպում են հետևյալ ձևով՝ համայնքի ղեկավարը կարող է ունենալ տեղակալ կամ տեղակալներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: