Աբովյան փողոցում բախվել են Jeep-ն ու Mercedes-ը, որը բախվել է նաև փողոցային լուսարձակին

Nov 08, 2017 Comments Off on Աբովյան փողոցում բախվել են Jeep-ն ու Mercedes-ը, որը բախվել է նաև փողոցային լուսարձակին

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 26 շենքի դիմաց, բախվել են 35-ամյա Արթուր Կիրակոսյանի վարած Jeep մակնիշի 34 AT 835 համարանիշի և 25-ամյա Տիգրան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 04 QQ 005 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փողոցային լուսարձակին և տապալել այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնկան տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: