Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

Nov 08, 2017 Comments Off on Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում՝ ի նշան Կատալոնիայի նախկին ղեկավարության անդամների ձերբակալության մասին հրամանի դեմ բողոքի:Հիշեցնենք, որ Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի իշխանություններն ուղիղ կառավարում սահմանեցին՝ ցրելով կառավարությունն ու խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակելով: Ինչպես նաև Իսպանիայի Բարձրագույն դատարանը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա 4 դաշնակիցներին ձերբակալելու մասին միջազգային հրաման արձակեց:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: