Ամերիկյան դատարանը Ալեքսանդրա Էլբակյանից պահանջում է 4.8 մլն դոլար

Nov 08, 2017 Comments Off on Ամերիկյան դատարանը Ալեքսանդրա Էլբակյանից պահանջում է 4.8 մլն դոլար

Ամերիկյան Վիրջինիա նահանգի դատարանի որոշմամբ արգելափակվել է որևէ դոմեյինից կամ որոնողական համակագից գիտական Sci-Hub պորտալին հասանելիությունը և դրա հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանին պարտավորեցրել է վճարել 4.8 մլն դոլար, գրում է rusarminfo.ru-ն: Էլբակյանը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, քանի որ կայքը համակարգում է Ռուսաստանից և դուրս է ԱՄՆ ամերիկյան դատարանի իրավասությունից, հայտարարել է համաշխարհային գիտական Sciencemag հրատարակությունը:

2016-ի սկզբին Էլբակյանը ստեղծել է Sci-Hub պորտալը, որտեղից հնարավոր է անվճար բեռնել ամենատարբեր գիտական աշխատանքներ, որոնց հասանելիությունը այլ նման կայքերում արժի մոտ 30 դոլար: Sci-Hub-ի ծառայությունների շնորհիվ աշխարհի գիտնականները կարողանում են հետևել իրենց հետաքրքիր տեղեկություններին, բացահայտումներին և մասնագետների կարծիքներին:

 

Միջազգային գիտական Nature ամսագրի վարկածով Ալեքսանդրա Էլբակյանը գլխավորել է 2016 թվականին գիտական աշխարհում ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: