Պուտինը ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել

Nov 08, 2017 Comments Off on Պուտինը ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել

Ժողովուրդը գրում է.Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն նշել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել։

«Առա­ջին պայմանը Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին։ Երկրորդը՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Երրորդը՝ ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Սրանք շատ բարդ պայմաններ են։ Առաջինը կարող ենք կատարել որոշ բացառություններով, սակայն մյուս երկուսը հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը»,-նշել է Շահինօղլուն։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: