Անժամկետ դասադուլին միացել են նաև դասախոսները

Nov 07, 2017 Comments Off on Անժամկետ դասադուլին միացել են նաև դասախոսները

ԵՊՀ-ում վաղ առավոտից լարված վիճակ էր: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ ԵՊՀ-ում անժամկետ դասադուլ է։  Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են շենքի դռները և թույլ չեն տալիս ներսում գտնվող ուսանողներին դուրս գալ:

Ուսանողները բողոքում են ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, որը նախատեսվում է օրենքով։ Ուսանողները պահանջում են բանավեճ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

ԵՊՀ-ի դիմացից ուսանողները երթով շարժվել են մի քանի բուհերի ուղղությամբ: Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԵՊՀ ուսանողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց բողոքը հիմնավոր է. «Տարկետումը հանելով՝ կոռուպցիայի խնդիրը չի լուծվելու»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: