Պուչդեմոնն ու նրա չորս զինակիցները ազատ են արձակվել

Nov 06, 2017 Comments Off on Պուչդեմոնն ու նրա չորս զինակիցները ազատ են արձակվել

Բելգիայի դատարանը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և չորս գործընկերներին՝ նախկին նախարարներին:

Ըստ Reuters-ի հաղորդած տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել Է Իսպանիայի կողմից:

Գործակալությունը՝ հղում անելով դատախազության ներկայացուցիչներին, նշել է, որ  բոլոր հինգին Էլ արգելված Է առանց դատավորի թույլտվության հեռանալ Բելգիայից: Նրանք նաեւ պարտավոր են 15 օրվա ընթացքում ներկայանալ դատարան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: