Թանկ հաճույք է .Շ. Քոչարյան

Nov 03, 2017 Comments Off on Թանկ հաճույք է .Շ. Քոչարյան

Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին.«2018 թվականի նոր դեսպանատներ, հյուպատոսություններ բացելու ի՞նչ պլաններ ունեք, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ անհրաժեշտ է Ջավախքում հյուպատոսություն բացել»:

«  2018թ. համար   չենք պլանավորում բացել նոր դեսպանատներ, հյուպատոսություններ, քանի որ  թանկ հաճույք է:Թիրախային, քայլ առ քայլ անում ենք: Մյուս տարվա համար մենք չենք նախատեսում դեսպանատներ բացել: Ինչ վերաբերվում է Ջավախքում հյուպատոսություն բացելուն, և՛ Թիֆլիսում կա դեսպանատուն, և՛ Բաթումում հյուպատոսություն, դրա համար նման խնդիր մենք չենք զգացել»,-ասաց Շ.Քոչարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: