Կատալոնիայի խորհրդարան առաջարկ է մտցվել հանրապետության ստեղծման մասին

Oct 27, 2017 Comments Off on Կատալոնիայի խորհրդարան առաջարկ է մտցվել հանրապետության ստեղծման մասին

«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:

Այդ մասին հայտնել է El Pais թերթը՝ նշելով, որ անկախության կողմնակիցներն առաջարկում են «ստեղծել Կատալոնիայի հանրապետություն՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»:

Տարածաշրջանի խորհրդարանը պետք է նիստ գումարի հոկտեմբերի 27-ին, որպեսզի պատասխան տա երկրի կառավարության կողմից ծրագրվող միջոցներին, որոնք ենթադրում են Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասի եւ տարածաշրջանային կառավարության դեպարտամենտների ղեկավարների պաշտոնանկությունը: Օրվա ընթացքում Իսպանիայի Սենատը պետք է քվեարկություն անցկացնի կառավարության առաջարկությունների շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: