Պուտինը չորս բալիստիկ հրթիռ է արձակել (տեսանյութ)

Oct 27, 2017 Comments Off on Պուտինը չորս բալիստիկ հրթիռ է արձակել (տեսանյութ)

interfax.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երեկոյան մասնակցել է երկրի ռազմավարական միջուկային ուժերի կառավարմանը նվիրված վարժանքներին: Այդ մասին ուրբաթ հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Վարժանքի ժամանակ փորձարկվել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավերի, ՌԴ օդատիեզերական զորքերի հեռահար ավիացիայի փոխգործակցությունը:

«Գերագույն գլխավոր հրամանատարն իրականացրել է չորս բալիստիկ հրթիռի արձակում»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: