Սահմանում լարվածության հրահրումը ձեռնտու է ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակների. Թևան Պողոսյան

Oct 25, 2017 Comments Off on Սահմանում լարվածության հրահրումը ձեռնտու է ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակների. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այսօր Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ արցախյան հիմնախնդիրը չի լուծվելու ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը։ «Լարվածությունը լինելու է, այն սկսել է 1918 թվականից, դրանով անցել է պապիկիս սերունդը, հայրիկիս սերունդը, մենք անցել ենք, և մեր երեխաներն անցնելու են։ Լարվածության խնդիրը միշտ լինելու է, և թշնամին իր վարքագծով մեզ հարյուր անգամ դա ապացուցել է»։

Նա նշեց, որ մինչև ժնևյան պայմանավորվածությունները որևէ մեկը չի էլ մտածել, թե հանդիպումից հետո նախագահները հայտարարելու են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ լարվածությունը թուլացնելու. «Վերջին օրերին սահմանին Ադրբեջանի կողմից «Սպայկ» զինատեսակի կիրառումը հայաստանյան հասարակության համար պետք է անակնկալ չլինի։ «Սպայկն» այն զինատեսակն է, որ պետք է օգտագործես կոնկրետ ռազմական տեխնիկայի վրա, և հասկանաս, որ իր տեխնոլոգիայով անիմաստ է կրակել մի տեխնիկայի վրա, որը չես տեսնում։ Եթե օգտագործվում է, որևէ բան չի լինում, ապա չեմ հասկանում՝ ի՞նչ իմաստ ունեն այս սցենարները»։

Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանին ճնշելուց զատ, սահմանում լարվածության հրահրումը ձեռնտու է ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակների. «Այնտեղ սերունդ է մեծանում, որի ուսման վրա ժամանակին Ալիև հայրը մեծ գումարներ էր ծախսում, ուղարկում էր դրսում սովորելու։ Հիմա իրենց նախագահականում կամ վերևի էշելոններում գալիս է մի սերունդ, որոնք փայլուն կրթություն են ստացել, ու փորձում են իշխանության մեջ ինչ-որ խաղեր տալ, որ միայն Ալիևյան դինաստիան չլինի, այլև իրենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց ներքին պայքարից մենք ունենում ենք այս տեսակի լարվածություն, որ ասում են՝ եթե նույնիսկ պայամանավորվել եք, մենք դա թույլ չենք տալու»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: