Ինչքանո՞վ է հայկական ավանդական խոպանը քայքայում հայկական ավանդական ընտանիքը

Oct 20, 2017 Comments Off on Ինչքանո՞վ է հայկական ավանդական խոպանը քայքայում հայկական ավանդական ընտանիքը

Հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծից՝ նշելով, որ օրենքին ընդդիմացողներն այնպիսի վայրենի կետեր էին ասում, որ օրենքում չկան։

«Հայաստանում կա ընտանեկան բռնություն, դա կա բոլոր երկրներում։ Դա կարող է լինել տղամարդու բռնացումը կնոջ վրա, կամ կնոջ բռնացումը տղամարդու վրա։ Այս դեպքում չի նշվում՝ տղամարդու բռնացումը կնոջ վրա։ Բռնությունը պետք է կանխել ու դրա հետ պետք է աշխատել։ Շատ կանայք աշխատանքի են գալիս կապտուկներով, ինչ-որ հետքերով դեմքին ու քողարկում են՝ ասելով, թե պատահաբար ինչ-որ բանի են խփվել։ Եթե մենք դա մեր առօրյայում տեսնում ենք, ուրեմն՝ հիմա ի՞նչ անենք, լռեցնե՞նք, թե՞ ասենք, որ կա այդ խնդիրը, ու դրա դեմ պայքարենք օրենսդրորեն»,- ասաց նա։

Այնուհետև նա հարցադրումով հանդես եկավ՝ նշելով, որ  օրենքին դեմ խոսողներից որևէ մեկը չհարցրեց, թե ինչքանո՞վ է հայկական ավանդական խոպանը քայքայում հայկական ավանդական ընտանիքը. «Բա որևէ մեկի մտքով չի՞ անցնում, որ հայ տղամարդիկ գնում են հիմնականում Ռուսաստան, ունենում են երկրորդ ընտանիք, շատ հաճախ չեն վերադառնում, բա այդ պրոբլեմն իրենց ոչ մի անգամ չհուզե՞ց։ Սա ժպտալ, անցնելու բան չի»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: