Գագիկ Ծառուկյանը անձամբ կմասնակցի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին.

Oct 20, 2017 Comments Off on Գագիկ Ծառուկյանը անձամբ կմասնակցի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին.

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այնքան է կարևորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որ թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ և անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: