ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական ստորագրումը հնարավոր է ձգվի

Oct 19, 2017 Comments Off on ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական ստորագրումը հնարավոր է ձգվի

Հրապարակը գրում է.ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական ստորագրումը հնարավոր է ձգվի մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ ԵՄ 28 երկրները պետք է համաձայնագրի տակ դնեն իրենց ստորագրությունը՝ կա՛մ ստորագրումից առաջ, կա՛մ հետո: «Հետո»-ի հարցն ավելի հեշտ է՝ պառլամենտները պետք է վավերացնեն, իսկ «մինչ» ստորագրվելու ձեւաչափերը խիստ տարբեր են` նախագահ, վարչապետ, պառլամենտ: Այս պահին «խնդիրներ» կան Գերմանիայի հետ, որտեղ դեռ կառավարություն չի ձեւավորվել։ «Եթե մինչեւ տարեվերջ չձեւավորվի, հնարավոր է` համաձայնագրի ստորագրումը հետաձգվի անգամ մինչեւ ապրիլ-մայիս»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Ի դեպ, հայաստանյան արտաքաղաքական էմիսարներն այս օրերին ակտիվ այցեր, հանդիպումներ են ունենում այդ երկրների ներկայացուցիչների հետ, որ հնարավորինս «հեշտ» հաղթահարվի այս փուլը։ Այս օրերին բավականին լուրջ դեսանտ կա Լեհաստանում՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: